Posted in Engish 6

My favourite pet: About fox

My favourite pet is fox. Foxes are rarely kept at home, but some people have the foxes at their home. Foxes are a breed of dogs. The ordinary fox is considered the most real fox compared to other fox species. Compared to the others, he has more proportional features and a wider and sharper nose. Her nose like a diamond is very cute.In general, mature foxes have a body length of 45-90 cm, and a tail of 35-90 cm. The foxes in fairy tales are so crafty. I like foxes so much.

Posted in Մայրենի 6

Ընթերցող մարդու հմայքը

Ընթերցել: Ի՞նչ եք հասկանում ընթերցել ասելով: Տառերին նայել և բառերը տարբերե՞լ: Իմ կարծիքով ոչ: Դա կարդալն է: Իսկ ընթերցելը նշանակում է կարդալ և հասկանալ: Բառերի խմբի մասին մտածել և հասկանալ ոչ միայն նախադասության, այլ նաև ամբողջ գրքի իմաստը: Հասկանալ, թե ինչ է և ինչու է գրքում այդպես գրված: Այդ ժամանակ մարդ կլինի ընթերցող, այլ ոչ թե կարդացող: Վերջ ի վերջո գիրքը միշտ մի բան սովորեցնում է: Նույնիսկ, երբ գիրքը իմաստ չունի, ընթերցողը գոնե մեկ նոր բառ կիմանա ի տարբերություն կարդացողի: Ահա առաջին տարբերությունը: Երկրորդ տարբերությունն այն է,որ կարդացողը նոր բառերից (դա էլ ոչ միշտ) բացի, ուրիշ կերպով գրքի օգնությամբ նա չի զարգանա: Իսկ ընթերցողը,հասկանալով գրքի իմաստը, համեմատելով իրական կյանքի, կամ ըստ իր կարծիքի նման գործերը և,վերջապես, մոտավորապես իմանալով ինչ-որ մեկի կարծիքը` կարողանում է համեմատել և լրացնել այն: Իսկ հիմա անցնենք ընթերցող մարդու հմայքին: Ընթերցող մարդու հմայնքն այն է, որ նա կարողանում է լավ խորհուրդ տալ, քանի որ նա հնարավորինս վառ պատկերացում ունի և կարող է գրքի պես պատկերացնել գրեթե ցանկացած դեպք: Նաև նրա խոսքը և բառապաշարը միշտ ցանկացած հմայքից ավելի գեղեցիկ է:

Posted in Մայրենի 6

Մայրենի 30.01.2023

  1. Լրացրո՛ւ մեկից ավելի արմատ և ածանց ունեցող (բարդածանցավոր) բառերի շարքը:
    • Սառնասրտություն, կիսագնդային, հեռախոսավարուհի, արդարամտություն, մաքրասիրություն, տնտեսագիտություն, բնագիտություն, բանասիրություն,մարդասպանություն:
  2. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
    • Խիտ սաղարթներ ունեցող -սաղարթախիտ
    • գեղեցիկ քանդակված-գեղաքանդակ
    • նուրբ ճաշակով-նրբաճաշակ
    • լեռնային աշխարհ-լեռնաշխարհ
    • բարձր գագաթ ունեցող-բարձրագագաթ
    • թմբուկ խփել-թմբկահարել
    • սարսափ ազդող-սարսափազդու
    • ասֆալտով պատված-ասֆալտապատ
    • դանդաղ սահող-դանդաղասահ
    • քաղաքին հատուկ-քաղաքավարի
Posted in Ձմեռային ճամբար 2023

Ձմեռային ճամբար ամփոփում

Մեր երկրորդ ուսումնական շրջանը, այսինքն’ ճամբարը ավարտվեց և ես պատրաստ եմ ամփոփել այն: Ես ընտրել էի ընկեր Մերիի ջոկատը: Առաջին օրը մենք բաժանվել էինք թիմերի հոգվորթսի հոսքերի պես և ես Րեյվենքլոից էի ինչի ինչի համար ես շատ ուրախ էի, քանի որ այդ թիմը իմ սիրելի թիմերից է: Այս ճամբարի ընթացքում մենք մի քանի անգամ քվեստ խաղացինք: Այդ քվեստում պետք էր գուշակել գաղտնաբառը և թերթիկի տիրոջը: Նաև բանավիճել էինք հետաքրքիր թեմաներով: Մենք ամեն քվեստի հաղթանակի համար ստանում էինք երկու միավոր, մեկ միավոր տեսանյութների համար և երեք միավոր ինչ, որտեղ, երբ խաղում հաղթելու համար:Մեր թիմը զբաղեցրեց երրորդ տեղը: