Posted in Մայրենի

Հե՜յ, ջա՜ն գարուն, բարով ես եկել․․․

Առավոտ էր: Սովորական աշխատանքային առավոտ: Ես արթնացա և առաջին բանը, որ ես արեցի ժամացույցին նայելն էր: Շատ պարզ հիշում եմ, որ քնաթաթախ, փոշմանելով, որ արթնացել էի տեսա, որ ժամացույցը ցույց է տալիս, որ յոթ անց կես էր: Ես պառկած մնացի մոտ տաս րոպե, իսկ հետո վեր կացա, որպեսզի գնամ լվացվելու: Հենց դուրս եկա սենյակից, արևը ընկավ աչքերիս: Դա իմ համար սովորական թվաց, բայց հետո ես հասկացա, որ դեռ երեկ փետրվարի քսանութն էր: Մտածեցի, որ այսօր քսանիննը կլինի, բայց հենց այն ժամանակ, երբ ես հաշտվեցի այդ մտքի հետ քույրս մոտեցավ և ասաց.
-Գարնան առաջին օրդ շնորհավոր Գոհար:
Եվ ես այդ ժամանակ հասկացա, որ սա գարնան, իմ ամենասիրելի եղանակի առաջին օրն էր: