Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկական առաջադրանքներ

Առաջադրանքներ դասարանում
	Կոտորակները  բերեք ընդհանուր հայտարարի
	5/8 և 1/16=[8,16]=16
	5/3 և 4/6=[3,6]=6
	5/6 և 7/12=[6,12]=12
	1/18  և  5/6=[18,6]=18
	3/5 և 4/15=[5,15]=15   
	1/10  և  4/25=[10,25]=50
	2/3  և  3/4=[3,4]=12
	3/2 և    5/3=[2,3]=6
	1/12 և  3/4=[12,4]=12
	14/5 և  4/7=[5,7]=35
	5/2 և  3/15=[2,15]=30
	12/100 և  6/25=[100,25]=100
	6/13 և  4/7=[13,7]=91
	7/12 և  5/10=[12,10]=60
	7/100  և   3/25=[100,25]=100
	5/4 և 12/14=[4,14]=28
	1/12 և  5/6=[12,6]=12
	5/12 և  3/7=[12,7]=84
	1/15 և  5/4=[15,4]=60
	9/10 և  5/7=[10,7]=70
Առաջադրանքներ տան համար
  1. Կոտորակները բերե՛ք 24-ի հավասար ընդհանուր հայտարարի.
  • 3/2 և 5/6
  • ¾ և 17/6
  • 13/6 և 14/3
  • 1/12 և 5/8
  1. Կոտորակները բերե՛ք ընդհանուր հայտարարի .
  • 1/6 և 8/15=[6,15]=30
  • 8/3 և 7/12=[3,12]=12
  • 1/48 և 75/12=[48,12]=48
  • 9/50 և 24/25=[50,25]=50
Posted in Մայրենի

Գարուն

Գարնանային ընթերցումներ․ նորից կարդա Վահան Տերյանի ,,Գարուն,, բանաստեղծությունը և պատասխանիր հետևյալ հարցերին։ Բանաստեղծությունը սովորիր բերանացի։

ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք..

Ի՞նչ եմ լսում և տեսնում բանաստեղծությունը կարդալիս։

Տեսնում եմ գարնան հրաշալի տեսարանները, դեռ նոր բողբոջած ծաղիկները,վառ արեւը, այդ գարնանային նոր, մաքուր օդը,կարճ ասած հրաշագեղ գարնանային սկիզբ:
Ի՞նչ եմ զգում բանաստեղծությունը կարդալիս։

Ես իսկապես զգում եմ այդ գեղեցիկ տեսարանները, հիանալի զգացողությունը այդ զով երեկոյվա երեկոյվա եղանակը:
Ի՞նչ մտքեր ծնվեցին բանաստեղծությունը կարդալիս։

Ես մտածեցի, որ արժի վայելել այն գարունը, որը մենք մյուս տարի էլ նույն ձեւ վայելել չենք կարող
Ինչպե՞ս կվերնագրեի։

Գարնանային առավոտ

Posted in Հայրենագիտություն-բնագիտություն

Արամ Խաչատրյանի հուշերից

«Մյասկովսկին ուսանողներին երբեք չէր ճնշում իր սեփական ստեղծագործական սկզբունքներով: Մեզ հետ վարվում էր ինչպես հավասարը հավասարին, չափազանց քաղաքավարի էր ու սիրալիր: Նա մտերմավարություն թույլ չէր տալիս, բոլոր աշակերտներին «դուք»-ով էր դիմում, խոսում էր նրանց հետ անուն- ազգանունով …»:

«Մի քանի անգամ ես անպատրաստ գնացի դասի: Վերջապես, Մյասկովսկին խստորեն հարցրեց, արդյոք ի՞նչ է կատարվում ինձ հետ: Ես ասացի, որ «տհաճություններ և մտածմունքներ» ունեմ: Նիկոլայ Յակովլևիչը ժպտաց.

– Ահա և օգտվե՛ք առիթից: Երաժշտություն գրեք: Միայն թե մի լռեք. դա ամենից վատն է: Երաժշտության մասին պետք է մտածել միշտ, ամենուրեք…

Հեքքտագայում, Մյասկովսկու մահից հետո նրա օրագրերում ես կարդացի, որ արվեստագետ կարող է դառնալ միայն նա, ով անդուլ կերպով է ստեղծագործում. «այլապես ժանգոտվում է ուղեղը»: