Posted in Մայրենի 6

Մայրենի

  • Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:
    • Աշխարհեաշխարհ, աշխարհակալ, շնորհավորել աշխարհագրություն, անշնորհակալ, համաշխարհային, աշխարհաբար
Posted in Բնագիտություն 6

Բնագիտություն

Դաս 1.1 Թվարկել կենցաղում հանդիպող քիմիական և ֆիզիկական երևույթները:

1. Որո՞նք են ֆիզիկական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում: Օրինակ՝ ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:  

Ֆիզիկական երեւույթներն լինում են մեխանիկական, ջերմային, ձայնային, օպտիկական, էլեկտրական և մագնիսական:

2. Որո՞նք են քիմիական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում: Օրինակ՝ երկաթի ժանգոտումը, փչացող սնունդը, թթվող կաթը, այրումը

3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական, որո՞նք՝ քիմիական.

ա) բենզինի այրվելը — քիմիական

բ) եղյամի առաջացումը — ֆիզիկական, 

գ) կաթի թթվելը — քիմիական

դ) ջրի եռալը — ֆիզիկական

ե) հայելու  կոտրվելը — ֆիզիկական:

4. Ո՞րն է ֆիզիկական երևույթ.

ա) մեթանի այրումը,

բ) բենզինի թորումը բնական նավթից,

գ) պողպատի ժանգոտելը խոնավ օդում:

5. Ո՞րն է քիմիական երևույթ.

ա) շոգիացման հետևանքով աղի բյուրեղների անջատվելը լուծույթից,

բ) «չոր սառույցի» առաջացումն ածխաթթու գազից,

գ) բենզինի թորումը բնական նավթից,

դ) պողպատի ժանգոտելը խոնավ օդում:

Posted in Մաթեմատիկա 6

Մաթեմատիկական առաջադրանքներ

Խնդիր 1։ Եթե մտապահված թիվը 10 անգամ փոքրացնենք, ստացված թվին ավելացնենք 8, արդյունքը բաժանենք 2-ի և վերջապես ստացված թվից հանենք 4, ապա կստացվի 2: Գտնել մտապահված թիվը:

Լուծում

1.2+4=6

2.6×2=12

3.12+8=20

4.20×10=200

Պատ.`200

Խնդիր 2։ Երբ Անին 7 տարեկան էր, նրա մայրը 31 էր: Հիմա Անին իր մայրիկից փոքր է 3 անգամ: Քանի՞ տարեկան է Անիի մայրիկը:

12×3=36

Պատ.` 36

Խնդիր 3։ Հարավային պողոտայի տները համարակալելու համար օգտագործվել է 408 թվանշան։ Քանի՞ տուն կա այդ պողոտայում։

408

Խնդիր 4։Հաջորդականություններից յուրաքանչյուրում գտնել օրինաչափությունը և պարզել բաց թողնված թվերը:

  1.  10, 8, 11, 9, 12, 10, 13, 11, 14, 12, 15:
  2.  2, 3, 5, 9, 17, 33:
  3.  4, 7, 12, 21, 38, 71:
Posted in Մայրենի 6

Գեղեցիկը կփրկի աշխարհը

Իմ կարծիքով գեղեցկությունը մարդուն հաճույք է պատճառում եւ այդպես մարդը բարի է դառնում, իսկ երբ բոլոր մարդիկ բարիանան չեն լինի սպանություններ, գողություններ եւ մի շարք ուրիշ հանցագուրծություններ եւ աշխարհում կլինի խաղաղություն: Նաեւ գեղեցկությունը կարող է երջանկացնել մարդուն եւ տխրությունն էլ չի լինի մարդկանց համար: Այսպիսով հենց գեղեցկության օգնությամբ աշխարհը ավելի կգեղեցկանա: