Posted in Բնագիտություն 6

Բնագիտություն

Դաս 1.1 Թվարկել կենցաղում հանդիպող քիմիական և ֆիզիկական երևույթները:

1. Որո՞նք են ֆիզիկական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում: Օրինակ՝ ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:  

Ֆիզիկական երեւույթներն լինում են մեխանիկական, ջերմային, ձայնային, օպտիկական, էլեկտրական և մագնիսական:

2. Որո՞նք են քիմիական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում: Օրինակ՝ երկաթի ժանգոտումը, փչացող սնունդը, թթվող կաթը, այրումը

3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական, որո՞նք՝ քիմիական.

ա) բենզինի այրվելը — քիմիական

բ) եղյամի առաջացումը — ֆիզիկական, 

գ) կաթի թթվելը — քիմիական

դ) ջրի եռալը — ֆիզիկական

ե) հայելու  կոտրվելը — ֆիզիկական:

4. Ո՞րն է ֆիզիկական երևույթ.

ա) մեթանի այրումը,

բ) բենզինի թորումը բնական նավթից,

գ) պողպատի ժանգոտելը խոնավ օդում:

5. Ո՞րն է քիմիական երևույթ.

ա) շոգիացման հետևանքով աղի բյուրեղների անջատվելը լուծույթից,

բ) «չոր սառույցի» առաջացումն ածխաթթու գազից,

գ) բենզինի թորումը բնական նավթից,

դ) պողպատի ժանգոտելը խոնավ օդում:

Leave a comment