Posted in Մայրենի

Ճամփորդություն դեպի Երեւանի պատմության թանգարան

Այսոր մենք գնացինք Երեւան քաղաքի պատմության թանգարան: Այնտեղ մենք շատ բան իմացանք Երեւանի մասին: Օրինակ իմացանք, որ հայ ազգը գոյություն է ունեցել շատ հին ժամանակներից եւ տեսանք նրանց մոտավորապես կերտված քարանձավները: Ինչպես բոլոր հնադարյան մարդիկ` հայերն էլ են որսացել կենդանիներ եւ բույսերով սնվել: Որսը հեշտացնելու համար նրանք օգտագործում էին քարեր: Քարերը իրար խփելով նրանք սրում էին դրանք եւ ստանում սուր գործիքներ: Տեսան նաեւ 17-19-րդ դարերի Երեւանի մանրակերտը, ծանոթացանք Երեւանի բոլոր հին վեց եկեղեցիներին եւ իմացանք նրանց այժմյան տեղը եւ արդյոք նրանց տեղը կառուցվել են ուրիշ շինություններ: Իմացանք նաեւ Երեւանյան ամրոցին, որը հետո պարսիկները հանձնեցին ռուսներին, ռուսների եւ պարսիկների զենքերին, իմացանք նաեւ կարասային թաղման մասին: Կարասային թաղման ժամանակ մարդու դին դնում են կարասի մեջ, քանի որ համարում էին, որ ինչպես ծնվել են այդպես էլ պետք է գնան հանգությալ աշխարհ: Հնում մարդիկ կարասը նմանացնում էին մոր փորին: Այս ճամփորդությունը շատ հետաքրքիր անցավ:

Leave a comment